News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Հրմշտոցից ավելի քան 30 ուխտագնաց մահացել է Իրաքի Քերբելա քաղաքի գլխավոր տաճարի մոտ, Աշուրայի սուրբ օրվա տոնակատարության ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է AP-ը՝ հղում կատարելով Իրաքի առողջապահության նախարարությանը, եւս 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Գերատեսչությունում նշել են, որ սրանք վերջնական տվյալները չեն։

Սա ամենամահաբեր հրմշտոցն է Իրաքում Աշուրայի ժամանակ։ Շիա ուխտագնացներն ամբողջ աշխարհից  գալիս են Քերբելա՝ ի հիշատակ Մուհամեդ մարգարեի թոռան՝ Հուսեյնի մահվան։

Սեւազգեստ ուխտագնացները մասնակցում են երթի՝ կրելով սեւ դրոշներ «Հուսեյն» մակագրություններով, եւ լալով։ Ոմանք խարազանում են իրենց, որպեսզի ցույց տան իրենց վիշտը։ Մյուսները ճակատին կտրվածքներ են անում նշտարներով կամ մեծ թրերով, որպեսզի արյունը հոսի դեմքն ի վար։

Նման արարողություններ տեղի են ունեցել մայրաքաղաք Բաղդադում եւ հարավային Նաջաֆ ու Բասրա քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել