News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) եւ Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի եւ երիտասարդ անձանց ֆինանսավորմանը:

FMO-ն առաջին անգամ է Հայաստանում իրականացնում ՀՀ դրամով ֆինանսավորում սեփական միջոցների հաշվին:

Յոթ տարի ժամկետով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ մինչեւ 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ` Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի հետ արժեքավոր համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռեւս 2009 թ-ին: Շարունակելով արդյունավետ համագործակցությունը` այս պայմանագրով մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում երկրի տնտեսության զարգացման եւ բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայող նախագծերի ֆինանսավորումը կնպաստի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների եւ բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը, իսկ երիտասարդների համար նախատեսված ֆինանսավորման նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ձեռներեցության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«FMO-ն բարձր է գնահատում Ամերիաբանկի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Տրամադրվող ֆինանսավորումն Ամերիաբանկին թույլ կտա շարունակել աջակցել վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ երիտասարդ ձեռներեցներին», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ