News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ծրագրվում է անցկացնել պետական ծառայողների, այդ թվում՝ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայում։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 11-ին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

Նրա խոսքերով, ուսուցիչների աշխատավարձերի աճը սեպտեմբերին արդեն գրանցված է։

«Դա կլինի շարունակական գործընթաց։ Այսինքն այդ թիվը նույնպես գրանցված է հաջորդ տարվա բյուջեում։ Իսկ ապագայում, պետական ծառայությունների բարեփոխումների ռազմավարության շրջանակներում, կանցկացվի պետական ծառայողների, ներառյալ նույն ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայում»,- պարզաբանեց Ավինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ