News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջոն Բոլթոնը «չէր համապատասխանում» իր վարչակազմի օրակարգին, հայտնում է The Hill-ը։

«Ջոնը չէր համապատասխանում նրան, ինչ մենք անում էինք»,- Օվալաձեւ կաբինետում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։ Նա հիշեցրել է Բոլթոնի այն հայտարարությունը, որ Թրամփի վարչակազմը «Լիբիայի մոդելը» կդիտարկի Հյուսիսային Կորեայի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Նա հավելել է, որ Բոլթոնի եւ վարչակազմի այլ անդամների միջեւ եւս տարաձայնություններ կային։

Անցյալ տարի Բոլթոնը հայտարարել էր, որ Լիբիան կարող է օրինակ դառնալ, թե ինչպես կարելի է Հյուսիսային Կորեային համոզել հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից, ինչի հետեւանքով Փհենյանը դադարեցրել էր բանակցությունները։

Թրամփը նաեւ խոստովանել է, որ Բոլթոնից այնքան էլ լավ նոտաներով չի բաժանվել․ «Ես հուսով եմ, որ բաժանվել ենք լավ, սակայն, հնարավոր է, ոչ վերջնական»։ Նա կրկնել է, որ Բոլթոնին փոխարինողին կանվանի հաջորդ շաբաթ՝ նշելով որ Սպիտակ տունը հինգ թեկնածու ունի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ