News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աշխարհում վերջին տասնամյակում մարդկանց վրա արջերի հարձակումների թվի զգալի աճ է նկատվում։ Գիտնականները կարծում են, որ ծուռթաթների կողմից արգեսիայի աճը կապ ունի բնական գործոնների հետ, հաղորդում է Planet- today-ը։ 

Երկրի բնակչությունն աճում է, այդ պատճառով մարդիկ ավելի ու ավելի ակտիվ ներթափանցում են երբեմնի վայրի տարածքներ։ Արջերի քանակը եւս աճում է, եւ, հետեւաբար, այդ կենդանիների հետ հանդիպումն առավել հավանական է դառնում։

«Աշխարհում աճում են այն գոտիները, որտեղ մարդիկ արջերի հետ կողք կողքի են ապրում։ Քաղաքների բնակիչներն ավելի հաճախ են քաղաքակրթությունից հեռու վայրեր մեկնում՝ հանգստանալու։ Եվ հենց այդտեղ է տեղի ունենում արջերի հետ հանդիպումը, որոնք դեռեւս սովոր չեն նման սերտ հարեւանությանը։ Հարձակումների պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն անտառում»,- ասում է Տյումենի պետական համալսարանի կենդանաբանության եւ կենդանիների էվոլյուցիոն էկոլոգիայի ամբիոնի ղեկավար Սերգեյ Գաշեւը։

2000-2015թթ․ աշխարհում գրանցվել է մարդկանց վրա արջերի հարձակման 664 դեպք, մեծ մասը (131)՝ Ռումինիայում։ Ռուսաստանը երկրորդ տեղում է․ այստեղ արջերը հարձակվել են մարդկանց վրա 111 անգամ։ Հարձակման դեպքերի գրեթե կեսի պատճառ է եղել քոթոթներին պաշտպանելը։ Հարձակման հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձր բղավել․ այդպիսով ծուռթաթները կլսեն ձեր ձայնն ու կհեռանան այդ տարածքից։ Բացի այդ, անտառ պետք է գնալ խմբով, քանի որ մարդկանց խմբի վրա արջերի հարձակման դեպքերը հազվադեպ են։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ