News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողովի 36-րդ նիստը, որի օրակարգում թռչնի եւ խոզի գրիպի դեմ պայքարն է:

Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել Երեւան: Ինչպես լրագրողների հետ զրուցյում նշել է ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ադրբեջանական պատվիրակությունը միշտ էլ մասնակցել է Երեւանում կայացած նիստերին, սակայն այս անգամ ոչ միայն չեն ժամանել, այլեւ չեն նշել պատճառը:

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ռեշաթ Դողրուն էլ կտրականապես հրաժարվել է շփվել հայ լրագրողների հետ:

Բացելով նիստը` Գագիկ Մինասյանը ընթերցել է Ազգային Ժողովի նախագահ հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որում ասվել է, թե ՍԾՏՀ ԽՎ ձեւաչափը կարեւոր խթան է տարածաշրջանային համագործակցության զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Վրաստանում «խոզի գրիպից» 21-րդ մարդն է մահացել
Նա բացի «խոզի գրիպից» ունեցել է նաեւ այլ խրոնիկ հիվանդություններ, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը...
Ամենաշատ