News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչ Դեւիդ Ռաշը կրկին Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ մեկ րոպեում 98 մատիտ կոտրելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով UPI-ին:

Ավելի քան 100 անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված Ռաշը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ մեկ րոպեում 90 մատիտ: Նշանակալից իրադարձություն համար հարթակ է դարձել դպրոցներից մեկի կոնֆերանս սրահը: Ռեկորդ սահմանելուց հետո Ռաշը աշակերտների առջեւ ելույթի ժամանակ խոսել է կրթություն ստանալու եւ բնագիտություն ուսումնասիրելու կարեւորության մասին:

Նա պատմել է, որ ներկայիս ռեկորդին պատրաստվել է գրեթե մեկ տարի: Իր բլոգում նա հիշեցրել է, որ ավելի վաղ նմանատիպ ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում 118 վարունգ է կոտրել: 

«8 բամբուկե փայտիկ էի իրար կապում, ապա սեղմում դրանց վրա բութ մատերով՝ ասես պատրաստվում էի կոտրել դրանք: Այդ պրոցեդուրան կրկնում էի ամիսներով»,- պատմել է ռեկորդակիրը՝ նշելով, որ հետագայում կօգտագործի ցուցամատերը, որոնք ավելի քիչ են ցավում նման ջանքերի դեպքում: Նա նշել է, որ մի քանի հազար փայտիկ է կոտրել, մինչեւ որ հասկացել է, որ վերջապես պատրաստ է:

Ավելի վաղ Ռաշը մեկ րոպեում 3 խնձորով աճպարարություն անելով՝ կծել է դրանք 164 անգամ: Նա նաեւ մեկ րոպե եւ 57 վայրկյանում կարողացել է կպչուն ժապավենով կապել իր կնոջը:

Իր ռեկորդները Ռաշը սահմանում է բնական գիտությունները հանրայնացնելու իր արշավի շրջանակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ