News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը կազդարարի պրեմիերաներով: Սեպտեմբերի 14-ին ու 15-ին երեխաներին կներկայացվի  ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի «Մատնաչափիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան):

Այնուհետև բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան), իսկ Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» հանրահայտ պիեսը նորովի կներկայացվի բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի ռեժիսուրայով:

Հոբելյանական տարին աչքի կընկնի նաև թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող գրքի շնորհանդեսով ու տոնական այլ միջոցառումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել