News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մխիթար Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել ձորում (մոտ 40 մ):

Փրկարարները վարորդին և ուղևորին՝ Անահիտ Տ.-ին (ծնված 1984 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տպել