News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է այն մասին, որ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրի կնքման հավանականությունը։

«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նեթանյահուի հետ՝ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրի կնքման հավանականությունը քննարկելու նպատակով, որն ավել կամրապնդի մեր երկու երկրների միջեւ մեծ միությունը։ Հուսով եմ շարունակել այս բանակցությունները Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո, երբ մենք կհավաքվենք Միացյալ ազգերի կազմակերպությունում այս ամիս, ավելի ուշ»,- գրել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ