Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Քարվաճառում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:
Փառատոնին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, հյուրեր, Արցախի տարբեր շրջաններից ժամանած քաղաքացիներ, ովքեր շրջել են տաղավարներով՝ ծանոթացել և համտեսել արցախյան մեղրը, ավանդական ճաշատեսակներն ու քաղցրեղենները, ինչպես նաև դիտել ներկայացված ձեռքի աշխատանքները:
Շահումյանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանն ասել է, որ փառատոնին ձևավորվել է շուրջ 70 տաղավար:
Ըստ Վ. Կաֆյանի՝ մեղրի փառատոնի նպատակը ոչ միայն ԱՀ տարբեր շրջանների մեղվապահների համախմբումն է, այլև Քարվաճառի մեղրի համն ու հոտը ներկայացնելն ու ճանաչելի դարձնելը: