News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանին շաբաթ Սաուդյան Արաբիայի նավթային ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերի իրականացրած հարձակման համար, հաղորդում է BBC-ը:

Ընդ որում՝ նա խույս է տվել եմենցի զինվորների հայտարարությունից, որում նրանք ստանձնել են պատասխանատվությունը նավթային ձեռնարկությունների վրա հարձակումների համար:

Իր թվիթում Պոմպեոն գրել է, որ չկան ապացույցներ, որ անօդաչու սարքերը եկել են Եմենից:

«Թեհրանը մեղավոր է Սաուդյան Արաբիայի վրա շուրջ 100 հարձակունմերի համար, մինչդեռ Ռոուհանին եւ Զարիֆը ձեւացնում են՝ իբրեւ ներգրավված են դիվանագիտության մեջ: Ապաէսկալացիայի մասին բոլոր կոչերի ֆոնին Իրանն այժմ նախաձեռնել է աննախադեպ հարձակում համաշխարհային էներգամատակարարման վրա: Չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենի կողմից»,-գրել է Մայք Պոմպեոն:

Սեպտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի երկու խոշորագույն նավթային ձեռնարկությունները ենթարկվել են հարձակման, որի համար պատասխանատվությունը ստանձնել է եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումը:

Ինչպես հայտնել են Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունում, հարձակումների հետեւանքով հում նավթի արտադրությունը կրճատվել է օրական 5.7 մլն բարելով, ինչը կազմում է թագավորության նավթարդյունաբերության գրեթե կեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ