News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 15-ին՝ Ժամը 10:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes, BMW, Infiniti եւ Opel Astra մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով տուժել են 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ։ Նրանց դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհաային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության փրկարարական ջոկատը։ Փրկարարները հեսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը եւ քաղաքացիների ու բժիշկների հետ վիրավորներին ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Բախման հետեւանքով էլ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին եւ բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ինչի հետեւանքով լույսը պոկվել է:

Տպել