News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սաուդյան Saudi Aramco նավթային ընկերության ուղղությամբ կատարված հարձակումները չեն ազդել թագավորությունից նավթի արտահանման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը հաստատել է, որ հարձակումների հետեւանքով արտահանումը չի կասեցվել: Միաժամանակ թագավորության կառավարությունը նշել է, որ պետական մարմիններն ու Saudi Aramco ընկերությունն անցկացնում են լայնածավալ միջոցառումներ ամբողջ երկրում ցանկացած հնարավոր արտակարգ դրությանը պատրաստ լինելու եւ նավթի արտահանման ոլորտում պետության պոտենցիալը պաշտպանելու համար:

Շաբաթ թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը հայտարարել էր, որ նավթային օբյեկտների վրա հարձակումների հետեւանքով նավթարդյունաբերությունը կրճատվել է 50 տոկոսով:

Շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումը: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ դերակատարում ունենալու համար: Նրա խոսքով՝ չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենից: Իսկ Իրանի ԱԳ նախարարությունն անհիմն է անվանել Պոմպեոյի մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել