News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտագործել է կոմիքսների անալոգիան՝ համեմատելով Մեծ Բրիտանիայի սուպեհերոս «Անհնարին Հալկ»-ի հետ երկիրը ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ից դուրս բերելու ուղղությամբ նրա ջանքերը քննարկելու ժամանակ կնքված համաձայնագրի առկայության դեպքում կամ առանց դրա, հաղորդում է  Fox News-ը:

«Հալկը միշտ ելք էր գտնում անկախ ամեն ինչից: Եւ դա այս երկրի դեպքում էլ է այդպես: Մենք դուրս կգանք հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը Mail պարբերականին տված հարցազրույցում:

«Հալկը որքան խելագար է դառնում, այնքան ուժեղանում է»,-հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Բերքզիթի իրավիճակը Ջոնսոնը համեմատել է հույզերի հետ, որոնք փոթորկում են համեստ գիտնական Բրյուս Բաների ներսում, որը զայրույթի ժամանակ վերածվում է Հալկի:

«Հալկը կարող էր լինել ձեռնաշղթաներով, սակայն երբ նրան սադրում էին, նա կոտրում էր դրանք»,-ընդգծել է Բորիս Ջոնսոնը:

Ավելի վաղ Բրիտանիայի խորհրդարանի անդամները քվեարկել էին, որ պարտադրեն Ջոնսոնին հետաձգել բրեքզիթի ժամկետները: Նրանք նաեւ բազմիցս հերքել են բրեքզիթի հարցում թագավորության նախկին վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել