News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ԲԴԽ կազմն էականորեն համալրվել է, ըստ էության, արդեն ձեւավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաեւ «վեթինգ» կոչվող պրոցեսը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը եւ արդյոք դրա արդյունքները գոհացնում են իրեն:

«Ուղղակի մենք հընթացս հսականալով, որ վեթինգ անունը ավելի շատ անունի վրա է կենտրոնացնում ուշադրությունը, քան բովանդակության, որոշեցինք այդ բառը չօգտագործել: Բայց դրա մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ: Մենք հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու առաջիկայում, որոնցից մեկը զբաղվելու է այդ թվում դատավորների եւ մյուս պաշտոնյաների գույքային կարողությունների գնահատմամբ: Իսկ մասնագիտական կարողությունների գնահատմամբ մյուս հանձնաժողովը պետք է զբաղվի, որը ԲԴԽ-ի հետ պետք է աշխատի: Այնպես որ այդ պրոցեսը գնում է»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում դատական իշխանության հետ կապված խնդիրները օրախնդիր ու հրատապ են. «Բայց այնուամենայնիվ, շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ պետք է գնալ, այո, վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհով: Այնպես չստացվի, որ մենք «ափալ-թափալ» ինչ-որ խնդիր լուծելու համար… իրականում մենք այդպես ոչ թե խնդիրն ենք լուծում, այդ խնդրի ձեւակերպումն ենք փոխում: Մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ:

Մի X պահի հանկարծ այնպես չստացվի, որ նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով:Միգուցե դա զուտ գործառնական առումով պրակտիկ լին, բայց դա մեր գաղափարը չէ, որ ուզում ենք անել»,-հայտարարեց Փաշինյանն ու հավելեց. «Հայաստանի Հանրապետությանն ամենաապիկար վտանգները սպառնում են Հայաստանի դատական համակարգից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ