News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երեւանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ճշտվել է քաղաքացու նշած անձանց ինքնությունը՝ 34 եւ 37-ամյա օտարերկրյա քաղաքացիներ էին։ Պարզվել է, որ օտարերկրացիները կեղծ թղթադրամներ պատրաստելու պատրվակով ոստիկանություն դիմած անձից պահանջել էին 1 միլիոն դոլար։ Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։45-ին, նրանք հայտնաբերվել են մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում եւ իրենց վարած «Հունդայի Էլանտրա» ավտոմեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիքվել։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ