News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը կալանավորել է ենթադրյալ սերիական մարդասպանին՝ զոհերի եւ նրա ծխախոտից վերցված ԴՆԹ-ի միջեւ կապ գտնելով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով New York Post պարբերականին։

Ենթադրվում է, որ 37-ամյա Ռոբերտ Հեյսը սպանել է առնվազն չորս կանանց Ֆլորիդայում 2005 թվականին։

«Մենք կարծում ենք, որ սերիական մարդասպանի ենք բռնել փողոցում»,- ասել է Փալմ Բիչ քաղաքի շերիֆի գրասենյակի կապիտան Մայքլ Ուոլիսը։

Առայժմ Հեյսին մեղադրում են այն բանում, որ նա խեղդամահ է արել մարմնավաճառ Ռեյչլ Բեյին 2016-ին։ Նրան գտել են ճամփեզրին, մարդասպանը վերցրել էր նրա ատամներն ու ծնոտը։

Բալիստիկ փորձաքննությունից եւ հանցանշանների ԴՆԹ անալիզից հետո քննիչները ենթադրել են, որ Հեյսը կրակել է եւս երեք կնոջ Դեյթոն Բիչ քաղաքում, երբ սովորում էր քոլեջում։ Բոլոր երեք զոհերը գտնվել են մերկ, բերանքսիվայր ընկած։

«Եթե մենք այդ մարդուն ճաղերի հետեւում չնստեցնեինք, նա դա նորից կաներ, եւ մենք էլի մեկ զոհ կունենայինք»,- ասել է Փալմ Բիչի շերիֆ Ռիք Բրեդշոուն։

Հեյսը քոլեջն ավարտել է քրեական իրավունքի մասնագիտությամբ։ Նրան բռնել են, երբ քննիչները ստացել են վերջին զոհից վերցված ԴՆԹ պրոֆիլը։  Այդ պրոֆիլը կապված է առաջին երեք սպանությունների, ինչպես նաեւ հենց Հեյսի հետ ոստիկանական բազայում։ Դրանից հետո իշխանությունները հետեւել են նրան եւ վերցրել ծխախոտի մնացուկը, որը նա նետել էր ավտոբուս նստելուց առաջ։ Մինչեւ կիրակի օրը նրա կալանավորումը՝ նա ապրում էր մի կնոջ եւ փոքրիկ երեխայի հետ Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են...
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Ամենաշատ