News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գեներալ-մայորի ուսադիրներ ստացած ԱԱԾ տնօրենը կարող է  ուրիշին գրել տա այդ տեքստը, ապա ողբամ Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի վիճակը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրած ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։

«Նիկոլ Փաշինյանի մեկուկես տարվա խայտառակ կառավարման գնահատականը երեկ տվել է մի մարդ, որին Նիկոլ Փաշինյանը տվել էր գեներալ-մայորի կոչում, խոսքը Արթուր Վանեցյանի մասին է։ Մի մարդ, որ եղել է Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը, իր հրաժարականի տեքստում ասաց՝ կանգ առ ու սթափվիր, սա Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման գնահատականն է։ ԱԱԾ տնօրենը որեւէ երկրում հենց այնպես բան չի ասում, եթե մեր երկրի ԱԱԾ տնօրենը իր անմիջական ղեկավարին ասում է՝ կանգ առ եւ սթափվիր, ուրեմն մեր երկիրը՝ Նիկոլի գլխավորությամբ շատ վտանգավոր տեղ է գնում, գնում է դեպի անդունդ, որը չպետք է թույլ տալ»,- ասաց Շարմազանովը։

Հարցին՝ արդյոք որեւէ կապ կա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության եւ Վանեցյանի հրաժարականի միջեւ, Շարմազանովն ասաց.

«Վանեցյանի հրաժարականը կապված է նրա հետ, որ Վանեցյանը երդում է տվել ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Փաշինյանը քանի որ Հայաստանի Հանրապետություն ասելով հասկանում է ինքը եւ իր մերձավորները, երեւի իրեն թվացել է, երբ սպաները երդում են տալիս, որ ծառայում ենք Հայաստանին, ինքը Հայաստանի Հանրապետություն ասելով՝ Լյուդովիկոսի նման մտածել է՝ պետությունն ինքն է»։

Անդրադառնալով վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցին` Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ, որտեղ Կարապետյանը նշել էր, որ պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստ, Շարմազանովն ասաց.

«Եթե Փաշինյանը կարծում է, որ իր կողմից ԱԱԾ տնօրեն նշանակած եւ իր կողմից գեներալ-մայորի ուսադիրներ ստացած ԱԱԾ պետը հնարավոր է եւ կարող է  ուրիշին գրել տա այդ տեքստը, ապա ողբամ Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի վիճակը։ Եթե դու 1 ժամ 1 րոպե առաջ      Վանեցյանին համարում էիր լավագույն կադրերից մեկը, եւ այսօր դու այդ մարդուն քո ողորմելի թեմաներով ու խոսնակի միջոցով փորձում ես վարկաբեկել, սա խայտառակություն է։ Վանեցյանն, ըստ իս, ասել է ամենավտանգավորը՝ իր, մեզ եւ պետության համար։ Պետության նավը սխալ ուղղությամբ է գնում։ Ես կուզեի սխալվեի, սա Շարմազանովը չի ասում, սա ասում է մի մարդ, որը Հայաստանի անվտանգության մարտահրավերները լավագույնս տիրապետում է, եւ երբ ինքը իր մտահոգությունները հայտնում է, նշանակում է, որ կամ Փաշինյանն է տվել հանձնարարական, որը պետության շահի հետ լրիվ անհամատեղ է, կամ էլ Փաշինյանը անվտանգության ոլորտում վարում է այնպիսի քաղաքականություն որը երկրի անվտանգության հիմքերը թուլացնում է… Վլադիմիր Կարապետյանը եւ իր պապաները շատ փոքր են, որ գեներալ-մայորներին խորհուրդ տան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում Ծառուկյանի կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյան
Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով…
Ուռճացված խոսակցություններ են մանդատը վայր դնելու մասին հարցը․ Լուսինե Բադալյան
Իշխող ուժի պատգամավորը շեշտում է, որ թիմում անհահամաձայնությունները այս կամ այն հարցի շուրջ ապացուցում են, որ իրենք դակող մարմին չեն...
«Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը
Ես չեմ կարող որեւէ պատգամավորի փոխարեն որոշում կայացնել...
Իշխող դաշինքի պատգամավորները վստահեցրին, որ լոյալ են խորհրդարանական մեծամասնության նկատմամբ
«Եթե դրանք համապատասխանեին իրականությանը, ապա «Իմ քայլ»-ի ընտրական ցուցակը վաղուց սպառված կլիներ...
Առանց ՀՀԿ-ի դժվար է լինելու ունենալ քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյանը՝ եռյակի հանրահավաքի մասին
Ընդդիմությունն իր հիմնական մասով միավորվելու է. դա լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն մեր կողմից առաջ քաշած...
Չեմ կարծում, որ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Հայրենիք»-ին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյան
Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ երեք ուժերը երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել...