News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» կառավարող դաշինքի նախաձեռնած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը կատարվում է Հայաստանի Ազգային ժողովի իրավասությունների շրջանակում։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում սեպտեմբերի 17-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Ազգային ժողովի կողմից նման գործընթացի նախաձեռնումը, նրա խոսքով, ինքնին չի կարող դիտարկվել որպես ճնշում, քանի որ այդ իշխանությունը խորհդարանի վրա դրված է Սահմանադրությամբ։

«Եթե մարդիկ պնդում են, որ Ազգային ժողովի վրա Սահմանադրությամբ դրված լիազորությունների կատարումն ինքնին դիտարկվում է որպես ճնշում դատական համակարգի վրա, ապա ես շատ լուրջ կասկածներ ունեմ այդ անձանց իրավական գիտելիքների վերաբերյալ»,- ընդգծել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ երբ այս նախաձեռնությունը մտնի խորհրդարան՝ քննարկման, հասարակությունն ավելին կիմանա դրա բովանդակության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ