News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ըստ էության, ազդարարում է նրա քաղաքական գործունեության սկիզբը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Վանեցյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա իր համար բավականին երկարաժամկետ նպատականեր է նախանշել:

«Այդ հայտարարությունով, կարծում եմ, նա սկսում է իր քաղաքական կարիերան եւ փորձում է աշխատանքը շարունակել արդեն քաղաքական հարթության վրա»,- բացատրեց Մարուքյանը:

Նա նաեւ հայտնեց, որ իրենք նորմալ եւ ջերմ հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, եւ նրա հրաժարականն իրենց համար անսպասելի էր:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Facebook-ի միջոցով անսպասելիորեն հայտնել էր իր հրաժարականի մասին: Վանեցյանը, մասնավորապես, նշել էր, որ մեկուկես տարվա իր գործունեությունը միշտ բոլորի աչքի առջեւ է եղել եւ ամբողջությամբ նվիրվել է հայրենիքին ծառայելուն: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- նշել էր Վանեցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ».«Ցավն այն է, որ իրավաբաններից ոմանք սկսեցին դատարաններ շրջափակելը համարել ժողովրդավարության դրսեւորում»
Որովհետեւ ես չէի կարող, ես բարոյական իրավունք չունեի, երբ դատարանները շրջափակեցին...
«Ժամանակ». Ուշագրավ նշանակում ՊԵԿ-ում. կաշառքից համար աշխատանքից ազատվածը բարձր պաշտոն է ստացել
ՊԵԿ մաքսանենգությանը դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետք է նշանակվել...
«Հրապարակ». Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է
Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլեւս չխառնվել...
«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ
Եվ քանի որ «նոր Հայաստանում» իշխանավորների բոլոր երազանքներն իրականանում են…
«Հրապարակ». Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում
ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետը պնդում է, որ ՍԴ գրության վերաբերյալ Արսեն Բաբայանից որեւէ հրահանգ չի ստացել...
«Ժողովուրդ». ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը
Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին...