News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ Ջիդայում, որպեսզի քննարկի գրոհը Saudi Aramco-ի նավթային ենթակառուցվածքի վրա եւ համակարգի գործողություններն «իրանական ագրեսիայի» դեմ, տեղեկացրել է ԱՄԷ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։

Պոմպեոն «կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ՝ քննարկելու թագավորության նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումը եւ համակարգելու տարածաշրջանում Իրանի ագրեսիային դիմակայելու ջանքերը», տեղեկացնում է Reuters-ը։

Այնուհետեւ Պոմպեոն կմեկնի ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի, որտեղ կհանդիպի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդի հետ եւ կքննարկի տարածաշրջանային ու երկկողմ հարաբերությունների հարցեր, ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ