News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե, բացի Իրանին ռազմական հարված հասցնելուց, ինքը գործողությունների այլ «բազմաթիվ տարբերակներ» ունի, հայտնում է AFP-ը։

Պատասխանելով Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածելու մասին լրագրողների հարցին՝ Թրամփն ասել է․ «Կան շատ տարբերակներ։ Կա ծայրահեղ տարբերակ, եւ ավելի քիչ մասշտաբային տարբերակներ»։ Նա բացատրել է, որ «ծայրահեղ տարբերակ» ասելով՝ նկատի ունի պատերազմը։

Թրամփը նաեւ հայտնել է, որ իր հրամանով Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարվի 48 ժամվա ընթացքում։

«Ես բավական ժամանակ ունեմ, որեւէ ստոր բան անելու համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Եթե մենք պետք է ինչ-որ բան անենք, մենք դա առանց տատանվելու կանենք»։

Խոսելով սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մասին, որոնցում ԱՄՆ-ը Իրանին է մեղադրում, Թրամփը նշել է․ «Այժմ մենք իրոք գտնվում ենք մի կետում, երբ շատ բան գիտենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ