News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանյան առաջատար մինչեւ հինգ տասնյակ կազմակերպությունների միջեւ հոկտեմբերի 12-ին անցկացվելու է փազլ հավաքելու մրցաշար: Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում է տեղի ունենում առաջին անգամ:

«Puzzle Battle» փազլ հավաքելու մրցաշարը եւս մեկ հիանալի հնարավորություն է ամրապնդելու աշխատակիցների թիմային ոգին եւ, ինչու՞ ոչ, արթնացնելու մրցակցայինը՝ միաժամանակ միավորելով բոլորին սոցիալական կարեւոր նախաձեռնության շուրջ։

Կազմակերպիչների փոխանցմամբ, յուրաքանչյուր թիմ բաղկացած է կազմակերպության 3 աշխատակիցներից (ինչպես նաեւ աջակցող թիմ): Բոլոր թիմերին միաժամանակ տրվում է 500 կտորից բաղկացած միեւնույն նկարով փազլ։ Մրցույթն ավարտվում է այն ժամանակ, երբ 1-ին 3 թիմերն ավարտում են իրենց փազլի հավաքումը։

Մասնակցելով մրցույթին՝ կազմակերպություններն իրենց փոքր ներդրումը կունենան հայաստանյան 3 կարեւոր կենտրոնների՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, Տարեց մարդկանց խնամքի տան եւ Հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոնի գործունեության պայմանների բարելավման գործում։

Մրցութային առաջին երեք տեղերը զբաղեցրած կազմակերպություններին բացի անակնկալ նվերներից կշնորհվեն հատուկ նվերներ՝ նախատեսված վերոհիշյալ կենտրոնների համար։ Ընդ որում, նվերների ընտրությունը պայմանավորված է շահառու կազմակերպությունների կողմից մատնանշված կարիքներով։

Մրցույթը կեզրափակվի անմոռանալի afterparty-ով՝ դիջեյի մասնակցությամբ։ Մրցույթին հնարավոր կլինի մասնակցության հայտ ուղարկել մինչեւ սեպտեմբերի 25-ը։ «Puzzle Battle»-ը կազմակերպել է Ingenio ընկերությունը, այն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Տպել
Ամենաշատ