News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր առաջարկած փոփոխությունները նախատեսում են հարկատուներին ավելացված արժեքի դեբետների վերադարձ: Սեպտեմբերի 19-ին Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա պարզաբանեց, որ ավելացված արժեքի հարկի դեբետն այն գումարն է, որը կառավարությունը պարտք է հարկատուին ավելացված արժեքի հարկը հաշվարկելուց հետո:

ՊԵԿ նախագահը շեշտեց, որ այս օրինագիծը բացառում է դեբետի բաժանումը «հնի» եւ «նորի», եւ հիմա բոլոր դեբետները կվերադարձվեն հարկատուներին:

«Դեբետների ընդհանուր գումարը կազմում է մոտ 56 մլրդ դրամ, իսկ անձանց թիվը, որոնք ունեն 5 մլն դրամի չափով դեբետներ, գերազանցում է 2000-ը։ Մենք ընդունել ենք որոշում, որ վերադարձը կիրականացվի 3 ընթացակարգերի շրջանակում։ Ավելացված արժեքի մինչեւ 5 մլն դրամի չափով դեբետային միջոցները կվերադարձվեն առանց որեւէ հարցման։ Նրանց համար, որոնց ավելացված արժեքի դեբետային արժեքը կազմել է 5-40 մլն դրամ, մենք կօգտագործենք պարզեցված ընթացակարգ։ Իսկ նրանց նկատմամբ, որոնց գումարը գերազանցում է 40 մլն դրամը, մենք կիրականացնենք հետազոտություն կամ ստուգումներ»,- պարզաբանեց Անանյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը կազմում է 2835 հարկատու, որոնցից գործում են 2571-ը։

«Տարեվերջին դեբետները կվերադարձվեն 2571 անձանց։ Նրանց բաժին է ընկնում 50 մլրդ 748 հազար դրամ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Նշենք, որ օրինագիծն ստացել է խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ