News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տիեզերական հրամանատարությունը դաշնակիցների հետ աշխատում է տիեզերական «վայրի արեւմուտքում» եւ կմեծացնի հարձակումների դեմ ապագա արբանյակային ցանցերի կայունությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ռեյմոնդը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կաշխատի «5 աստղ» (Five Eyes) հետախուզական դաշինքի հետ, որում ներառված են Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը:

Գեներալը նշել է, որ ԱՄՆ-ը «ավելի մեծ թվով երկրների հետ» ծառայությունների եւ տվյալների փոխանակման մասին համաձայնագրեր ունի: 

Իր խոսքում նա նաեւ նշել է, որ ծրագրում է մասնակցել մշակման փուլում գտնվող հարյուրավոր փոքր լայնաշերտ արբանյակների գրավմանը: Նա, սակայն, գաղտնի ծրագրի մանրամասներ չի ներկայացրել:

«Տիեզերքի մասին պայմանագիրն ասում է, որ այնտեղ չի կարելի միջուկային զենք տեղակայել: Սա այն է, ինչ ասվում է պայմանագրում, մնացածը վայրի արեւմուտքն է»,- ասել է Ռեյմոնդը:   

Պայմանագիրը, որին նա հղում է արել, ստորագրվել է մի քանի տասնյակ տարի առաջ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Պայմանագրում չեն հիշատակվում հաղորդակցման միջոցների խոչընդոտների ստեղծման համար հակաարբանյակային զենքն ու տեխնոլոգիաները:

«Մեր արբանյակները պետք է պաշտպանված լինեն: ԱՄՆ տիեզերական հրամանատարությունը դրան հատուկ ուշադրություն է հատկացնում»,- ասել է Ռեյմոնդը:

Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ հանդիպել է մի շարք ընկերությունների, այդ թվում Starlink արբանյակային նախագծի ներկայացուցիչների հետ: Starlink-ը զարգացնում է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը, ինչպես նաեւ Ռիչարդ Բրենսոնի Virgin Orbit-ը:

SpaceX ընկերությունը Պենտագոնի հետ հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ պայմանագիր է կնքել՝ թույլ տալով օգտագործել իր Falcon 9 եւ Falcon Heavy հրթիռները:

Բացի այդ, Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը New Glenn ծանր հրթիռ է կառուցում, որը ներկայացրել էր ազգային անվտանգության նպատակներով հաջորդ բազմամիլիարդանոց ծրագրի համար, որը կիրականանցեն ԱՄՆ ռազմաօդային ուժերը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ