News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին ՀՀ պետական պարգեւներ շնորգելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝

Էդուարդ Զոհրաբի Թադեւոսյանին՝ 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ալեքսանդր Սուրենի Կոսեմյանին՝ ալտահար,

Մովսես Խորենացու մեդալով՝

Սյուզի Սամվելի Երիցյանին՝ 2-րդ ջութակահար,

Երախտագիտության մեդալով՝

Սամվել Անուշավանի Մեսրոպյանին՝ քառյակի տնօրեն»,- ասված է հրամանագրում:

Տպել
Ամենաշատ