News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սխալ եմ գնահատում այսօրվա որոշումը, հանրապետության երկրորդ նախագահը պետք է գտնվի ազատության մեջ եւ այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Մարտ 1–ի գործով դատական նիստից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով գրավի դիմաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը։

«Ես գտնում եմ, որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հնարավոր է նաեւ, որ կա հետապնդում»,– ասաց նա։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ չեմ ընդունում իմ նկատմամբ մեղադրանքը, որովհետեւ այդ մեղադրանքը անհիմն է, այն ուղղորդված է, այն ուղղորդված է նաեւ հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ, որում ասվում է՝ Սեյրանին ձերբակալի, դա ի՞նչ է նշանակում։

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, ես զինվորական եմ եղել այդ ժամանակ, Պաշտպանության մասին օրենքը դեռ փոփոխված չի եղել, 2008 թվականի դեկտեմբերի վերջին է փոխվել եւ այդ ժամանակ ԳՇ պետը եղել է զինվորական եւ ենթարկվել է ըստ ենթակայության։ Ես որեւէ ծանր բան չեմ արել եւ գտնում եմ, որ Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմը որեւէ ծանր բան չի արել։ Ոչ մի հրաման ես չեմ տվել եւ նշված հրամաններն էլ ես չեմ գրել, բայց նաեւ նշված հրամանները կազմվել են, որպիսի չեզոքացնեն այն երկու սպառնալիքները, որ այդ ժամանակ եղել են բանակում՝ խառնվելը քաղաքական գործընթացներին եւ նաեւ ամրացնել, ուժեղացնել հսկողությունը, ուժեղացնել պահպանությունը բոլոր զորամասերի նկատմամբ, որովհետեւ տեղեկություններ կային ԱԱԾ-ից, որ կարող են լինել հարձակումներ զորամասերի վրա զենք հայթայթելու նպատակով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ