News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ղազախստանը ծրագրում է 2025 թվականին հրաժարվել պոլիէթիլենային փաթեթներից, հայտնում է «Խաբար 24»-ը:

Այսօր համագործակցության մասին համապատասխան հուշագիր են ստորագրել բնապահպանության, երկրաբանության եւ բնական պաշարների, Աթամեկեն ազգային պալատի եւ Ղազախստանի Բնապահպանական կազմակերպությունների ասոցիացիայի ղեկավարները:

Փաստաթղթի շրջանակում կդադարեն պոլիէթիլենային փաթեթներն անվճար տալ: Դրանք կվաճառվեն:

«Երկրում ներկայումս մեծ թվով ձեռնարկատերեր կան, որոնք արդեն ստեղծում են բիոքայքայվող, թղթե փաթեթներ: Իմ կարծիքով՝ սա լավ նախաձեռնություն է: Ես նախաձեռնությանն աջակցում եմ, որպեսզի ներմուծումն արգելվի: Մենք վերածվել ենք մեծ աղբակույտի, աշխարհի 9-րդ տարածքը, որը բոլոր երկրներից հավաքում է այն, ինչ մեզ մատակարարում են: Հիմա մենք 4,3 մլն տոննա թափոն ունենք, որոնք չթույլատրված աղբավայրեր են ստեղծում: Միայն 2018 թվականին եղել է 8,5 տարերային աղբավայր, որոնց դեմ անհրաժեշտ է պայքարել»,- հայտարարել է Ղազախստանի Բնապահպանական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Այգուլ Սոլովյովան:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի պայմաններում պլաստիկի սպառումը 30 տոկոսով նվազում է: Հուշագիրը կդառնա առաջին քայլերից մեկը՝ ուղղված պոլիէթիլենային փաթեթների շրջանառության նվազմանը, որոնք էկոլոգիային անուղղելի վնաս են հասցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ