News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից երիտասարդ զույգին բարձրագույն պատժաչափ է սպառնում Պակիստանից 2 մլն ֆունտ սթերլինգ արժեքով 25 կգ հերոին դուրս բերելու փորձ կատարելու պատճառով, հայտնում է Mirror-ը: 

Բրիտանական Հադերսլֆիլդի բնակիչներ 26-ամյա Հուսեյն Մոհամմեդ Թահիր Այազը եւ նրա 20-ամյա կինը՝ Իքրան, ձերբակալվել են Սիալկոտի միջազգային օդանավակայանում, երբ փորձել են Մեծ Բրիտանիա թռչել Դուբայում այլ օդանավ տեղափոխվելով:

Օդանավակայանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ զույգը փորձել է «գերազանց որակի» 25 կգ հերոին տանել, որը թաքցված էր Հուսեյնի հագուստի մեջ:

Թմրանյութն առգրավվել է, կատարվում է քննություն:

Զույգի դեմ քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ