News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անհանաձայնությունը չի նշանակում թշնամանք, անհամաձայնությունը տարբեր կարծիքներ են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ եղած անհամաձայնություններին, որոնց մասին բարձրաձայնեց նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ցանկացած նորմալ երկրոմ պիտի լինեն տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք թշնամի, մենք իրավունք չունենք եւ որեւէ մեկը իրավունք չունի, ով ուզում է լինի, ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, սա իրենց քմահաճույքը չէ։

Ղարաբաղում այսպիսի ասացվածք կա՝ «ապորդ տունը չի», այսինքն հոր տունը չի սա։ Բոլորը պետք է այնպես անեն, որ միասնականություն լինի։ Պաշտոնական Երեւանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ։ Նույնը պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր է պաշտոնական Երեւանի հետ  ունենալ նորմալ հարաբերություններ։ Սկզբունքային անհամաձայնություն Արցախի ապագայի վերաբերյալ չկա»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ