News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միանգամից երեք դիսնեյլենդ գլխավորել են տեսարժան վայրերի ցանկը, որոնք որոնել են Google-ի օգտատերերը 2019 թվականին, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Globehunters պորտալի վիճակագրությանը:

Երկու ամենասիրված զվարճանքների այգիները գտնվում են ԱՄՆ-ում՝ Անահայմը Կալիֆոռնիա նահանգում (ամսական կատարվել է 1.7 միլիոն որոնողական հարցում) եւ Օրլանդոն Ֆլորիդա նահանգում (1.14 միլիոն), մեկը՝ Փարիզում (1.2 մլն):

Այնուհետեւ ամենաշատ որոնված վայրերից է Թաջ Մահալ տաճարը Հնդկաստանում. դրանով հետաքրքրվել է 1.06 մլն մարդ: Ավելի քիչ են Պերուում Մաչու Պիկչու հնագույն քաղաքի որոնումները 1.05 մլն): Վեցերորդ տեղում է Ամերիկյան Արիզոնա նահանգում Գրանդ կանյոնը (884 հազար որոնողական հարցում):

Google-ի օգտատերերի շրջանում հայտնի են նաեւ աշխարհում ամենաբարձր շենքը՝ ԱՄԷ-ում Բուրջ Խալիֆան, Փարիզում Էյֆելյան աշտարակը, Վայոմինգ նահանգում Յելոուսթոուն ազգային պարկը, Նիագարայի ջրվեժը, Բարսելոնայում Սուրբ Ընտանիքի տաճարը եւ Ազատության արձանը:

Ցանկի վերջում իր տեղն է գտել հռոմեական Պանթեոնը, Սուրբ Աստվածամոր տաճարը եւ Բուքինհեմյան պալատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ