News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ չի համարում իմպիչմենթի սպառնալիքը՝ կապված այն մեղադրանքների հետ, թե ինքը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, հաղորդում է AFP-ը:

Հարցին, թե  արդյոք նա լուրջ է վերաբերվում որոշ դեմոկրատների կողմից հնչեցվող սպառնալիքներին, Թրամփը պատասխանել է. «Ամենեւին»:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումների՝ հետախուզական հանրությունը զեկույց էր ներկայացրել՝ կապված հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկիի վրա ճնշում գործադրելու Թրամփի ենթադրյալ փորձի հետ:

Թրամփը պնդել է, որ Զելենսկիի հետ քննարկել է «նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ընտանիքի կոռուպցիան», սակայն հերքել է, որ ճնշում է գործադրել նրա վրա:

«Մենք հիանալի հեռախոսազրույց ենք ունեցել: Բոլորը գիտեն դեմոկրատների կողմից վհուկների որսի մասին»,- ասել է Թրամփը:

Ըստ հրապարակումների Թրամփը փորձել է ճնշում գործադրել Զելենսկիի վրա, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի Բայդենի նկատմամբ, եւ այդ պատճառով ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ