News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վերին Լարսում հերթի մեջ մնացած բեռնատարները հիմնականում Ռուսաստանից եկողներ են, բեռնատարները բարձված են ցորենով, կշեռքներ չկան դրանք կշռելու համար, եւ խցանման խնդիրը դա է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Վերին Լարսում արդեն 1 շաբաթ հերթի մեջ մնացած բեռնատարներին։

Մելքումյանն ասաց, որ ինքը խոսել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ռուս գործընկերների հետ. «Այստեղ որեւէ այլ ենթատեքստ չի կարող լինել, խնդիրը տեխնիկական է, բեռնատարները քաշի խնդիր ունեն։ Քաշը որոշակիորեն գերազանցում է։ Տրանսպորտի համակարգի տեսչական որոշակի ստուգումներ կան ոչ թե մաքսայինի մասով, այսինքն նորմեր, որոնց պետք է համապատասխանեն։ Այդ տեխնիկական խնդիրները լուծման ընթացքում են, կարծում ենք, որ շատ արագ կլուծվեն։ Մենք հետեւելու ենք՝ եթե շատ կարճ ժամկետում պարզ դարձավ, որ այդ քաշի եւ տեխնիկական խնդիրները արագ իր լուծում չի ստանում, բնականաբար, լրացուցիչ ջանքեր կուղղենք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում եւ լուծումներ տալու համար։ Փոխվարչապետը կքննարկի Կառավարության համապատասխան գործընկերների հետ այդ խնդիրը։ Մենք կհետեւենք ընթացքին, եթե մինչեւ վաղը լուծումներ եւ որոշակի դրական տեղաշարժ չլինեն, ապա մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Մելքումյանն ասաց, որ այսպիսի տեխնիկական խնդիրը նոր երեւույթ է, հերթի նման խնդիրը կապված է կշեռքների հետ. «Քանի որ այդ ցորենի բարձման կետերում համապատասխան ստանդարտների կշեռքներ չկան, այդ կշռման գործընթացները տեղի են ունենում նաեւ Լարսում։ Սա նոր երեւույթ է»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ