News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ին խոստացել է ռազմական հարցերին Բեռլինի ավելի ակտիվ ներգրավվածություն: Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահը համապատասխան հայտարարությունը կատարել է  Վաշինգտոն այցի ժամանակ, որտեղ տեղի է ունեցել նրա առաջին հանդիպումը Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ, փոխանցում է DW-ն:

Նրա խոսքով՝ այս դեպքում խոսքը ոչ միայն պաշտպանական ծախսերի ծավալի մասին է, այլեւ ռազմական առաքելությունների մասնակցությանը Գերմանիայի պատրաստակամության: «Ես կողմնակից եմ ՀՆԱ 2 տոկոսի ամփոփիչ ցուցանիշին: Սակայն 2024 թվականին իմ թիրախը 1,5 տոկոսն է»,- նշել է գերմանացի նախարարը՝ հաստատելով պարտավորությունները, որոնք հունիսի կեսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին փոխանցել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայի 2020 թվականի բյուջեում ռազմական ծախսերն ամրագրվել են ՀՆԱ 1,37 տոկոսի մակարդակում:

Խոսելով Իրանի հետ կոնֆլիկտի եւ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության մասին՝ Կրամպ-Կարենբաուերը շեշտել է. «Ես հստակ հասկացրեցի, որ Գերմանիան պատրաստ է ներգրավվել (իրադրության կարգավորմանը), սակայն միայն եվրոպական առաքելության շրջանակում»: Մենք Թեհրանի վրա «առավելագույն ճնշման ռազմավարության մաս չենք», հավելել է նա:

ԱՄՆ պաշտպանության նախարարն իր հերթին վստահություն է հայտնել, որ Բեռլինը պետք է ՆԱՏՕ-ի մեջ ավելի շատ ներդրումներ կատարի: «Գերմանիայի առաջատարի դերակատարումը առանցքային նշանակություն ունի: Այն ինչպես երբեք կարեւոր է»,- նշել է Էսփերը:

Հանդիպումից հետո Մարկ Էսփերը ամփոփել է բանակցությունները՝ մասնավորապես գրելով, որ «2 երկրների դաշինքի ուժն անխախտելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ