News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանը կօգտագործի իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը գլոբալ ջերմացման դեմ պայքարում համագործակցության ակտիվացման համար։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին՝ ավելացնելով, որ 2020 թվականից հետո Չինաստանը նոր ազդակ կհաղորդի կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերին, տեղեկացնում է Reuters-ը։

Վան Ին, որը ներկայացնում է նախագահ Սի Ցզինպինին այս շաբաթ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ կլիմայի վերաբերյալ գագաթաժողովում, ասել է, որ Չինաստանը 2020 թվականից հետո կակտիվացնի ջերմոցային գազերի արտանետման նվազեցման ջանքերը, որոնք առաջ են բերում կլիմայի տաքացում։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» «կանաչ» ծրագիրը կամրապնդի գլոբալ համագործակցությունը կլիմայի փոփոխությունների ոլորտում, ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Չինաստանը կառաջարկի  150 նոր նախաձեռնություն ածխաջրի ամենամյա արտանետումների 10-12 մլրդ տոննայով նվազեցման վերաբերյալ՝ ի հաշիվ բնական լուծումների օգտագործման, ինչպիսին է անտառների վերականգնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ