News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմն ամենամեծ սպառնալիքն է համաշխարհային տնտեսության համար, կարծում է Եվրոպական կենտրոնական բանկի նոր նախագահ Քրիստինա Լագարդը։

Նրա խոսքով՝ սակագները, որոնք մտցրել են ԱՄՆ-ը եւ Չինաստանը միմյանց ապրանքների հանդեպ, դրվել են 2020 թվականի գլոբալ տնտեսական աճի 0,8 տոկոսի մակարդակում։ «Դա շատ բարձր թիվ է»,- ասել է Լագարդը CNBC-ի հարցազրույցում։ «Դա նշանակում է ավելի քիչ աշխատատեղեր, ավելի քիչ ներդրումներ։ Ավելի մեծ անորոշություն։ Այն սեւ ամպի պես կախվել է համաշխարհային տնտեսության վրա»։

ԱՄՆ-ը եւ Չինաստանը պետք է վերսկսեն առեւտրային բանակցությունները հոկտեմբերին։

«Որքան ավելի երկար տեւի սա, այնքան ավելի շատ կլինեն անորոշությունները։ Եվ եթե դուք ներդրող եք, եթե ձեռնարկություն եք, փոքր, միջին, թե մեծ, ներդրումներ չեք կատարի, կսպասեք»,- նշել է նա։

Չինաստանից բացի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է նաեւ եվրոպացի գործընկերներին՝ նրանց մեղադրելով հովանավորչության մեջ։

«Եվրոպան եւ Միացյալ Նահանգները բարեկամներ են եղել տասնամյակներ եւ դարեր, եւ հաճախ եղել են մարտադաշտի նույն կողմում ու շատ անգամ փրկել միմյանց»,- ասել է Լագարդը։ «Դրանք այն հարաբերությունները չեն, որոնք պետք է վերածվեն մի ինչ-որ առեւտրային պատերազմի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ