News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել. Նրանք պահանջում են իրենց շախատավարձը: Ակցիային միացել են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները:

«Քաղաքապետին մինչև ժամը 11:35 ժամանակ ենք տալիս, որ Քաղաքապետարանից լիազորված մեկին ուղարկի, հակառակ դեպքում մենք մեքենաներով գնալու ենք քաղաքապետարան»,- ասել էր Սոնա Աղեկյանը:

Նա պնդում էր, որ չնայած աղբամանները դատարկվում են, բայց մայրաքաղաքում սանմաքրում տեղի չի ունենում. «Պարոն պարտադրված քաղաքապետը լիազոր անձ չուղարկեց, շարժվում ենք դեպի Երևանի քաղաքապետարան, ոստիկանական մի քանի ջոկատ արդեն կանչեք, պարոն պարտադրված քաղաքապետ»:
Աշխատակիցներն ասում էին՝ իրենք շատ վատ պայմաններում են աշխատել, հիմա իրենց աշխատանքի վարձատրությունն են ուզում:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը «Սանիթեքի» աշխատակիցներին տրամադրեց փաստաթուղթ, որտեղ նշված է, որ քաղաքապետարանն օգոստոսի համար Սանիթեքին է վճարել 140 մլն դրամից ավելի գումար, մինչդեռ «Սանիթեքից» աշխատակիցներին ասվել է, որ քաղաքապետարանը գումարը չի փոխանցել, ուստի իրենք չեն կարող վճարել մարդկանց աշխատավարձը:

Բացի այդ, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել էր, որ փորձում են այնպիսի լուծում գտնել, որ «Սանիթեքին» շրջանցելով կարողանան ապահովել քաղաքացիների աշխատավարձի վճարումը:

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում. նրանք քայլելով գնում են Երեւանի քաղաքապետարան (վիդեո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ