News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Tesla-ի ութ բաժնետերեր Իլոն Մասկի դեմ հայց են ներկայացրել՝ նրան մեղադրելով նեպոտիզմի մեջ. հայցատուները հիմնականում թոշակային ֆոնդերն են, որոնք կարծում են, որ Իլոնը, շրջանցելով Tesla-ի շահերը, գնել է արեւային վահանակներ արտադրող SolarCity ընկերությունը, որը վերահսկում էին նրա զարմիկները՝ Լինդոն եւ Փիթեր Ռայվերը։ 2,6 մլրդ դոլարի գործարքը սառցաբեկորի ընդամենը գագաթն է, իսկ SolarCity-ն լոկ վնասներ է բերում, գրում է HighTech+-ը։

Դատական փաստաթղթերը հայտնվել են CNBC-ի տրամադրության տակ։ Հայցատուները մատնանշում են իրադարձությունների կասկածելի հետեւողականությունը։ Նրանց կարծիքով՝ 2015-ին SolarCity-ն սրընթաց սնանկանում էր։ Այդ ժամանակ Մասկը կարգադրել է իր մեկ այլ ընկերության՝ SpaceX-ի միջոցներով գնել SolarCity-ի 255 մլն դոլար արժողությամբ արժեթղթերը։

Հայցում ընդգծվում էր, որ այդ գործարքը խախտել է SpaceX ներքին քաղաքականությունը, ինչպես նաեւ նշվում է, որ SolarCity-ն միակ հանրային ընկերությունն է, որում SpaceX-ը ներդրումներ է կատարել։

Հայցատուների վարկածով՝ դա չի օգնել բիզնեսը պահելուն, եւ այդ ժամանակ Իլոնը մտածել է գնել այն։ Տախո լճի մոտ ընտանեկան կալվածքում նա հանդիպել է Լինդոն Ռայվի հետ, դրանից շատ չանցած՝ Tesla-ի տնօրենների խորհրդի արտահերթ հավաք է գումարել, որտեղ հանձնարարել է ընկերության այն ժամանակվա ֆինանսական տնօրեն Ջեյսոն Ուիլերին ներկայացնել SolarCity-ում ներդրումների պլանը։

2,6 մլրդ դոլարի գործարքը համաձայնեցրին, իսկ գնելուց անմիջապես հետո հաշվեքննիչները SolarCity-ն հայտարարեցին ֆինանսապես սնանկ։

Wall Street Journal-ը մինչ այդ գործարքն անվանում էր Մասկի ճակատագրական սխալներից մեկը՝ հիշեցնելով, որ Tesla-ն SolarCity-ի պարտքերի գծով վճարում է առ այսօր. հենց արեւային վահանակների անհաջող մտահղացման ֆինանսավորման վրա է գնացել արժեթղթերի վաճառքից ստացված 750 մլն դոլարը։

Tesla-ի ներկայացուցիչը Business Insider-ի համար մեկնաբանություններում ասել է, որ մեղադրանքները «բաժնետերերի դիրքորոշումը չեն ներկայացնում», որոնք «պաշտպանում են մեր առաքելությունը եւ քվեարկել են ձեռքբերման օգտին»։ Նա նաեւ ընդգծել է, որ մեղադրանքները կեղծ են եւ «մոլորեցնում են, քանի որ Tesla-ն եւ SolarCity-ն հրապարակել են ամբողջ կարեւոր տեղեկատվությունը ընկերությունների եւ մյուս բաց փաստաթղթերի միջեւ կապի մասին, որպեսզի բոլոր բաժնետերերը քննարկեն դրանք՝ նախքան գործարքի մասին որոշում կայացնելը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ