News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Սանիթեք» ընկերության աշխատակիցները եւ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը շարունակում են իրանակացնել իրենց բողոքի ակցիան Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետարանի աշխատակիցներից իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը։ Սոնա Աղեկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այսօր չեն պահանջելու քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում.

«Մեր պահանջն է աշխատավարձերի փոխանցումը, երեկ չկարողացան փոխանցել։ Ես այսօր հանդիպումներ եմ ունեցել «Սանիթեքի» ղեկավարության հետ, ցուցակները հստակ փոխանցված են։ Արդյունքում տակը մի մեծ կեղտ կա, որ քաղաքապետարանը վախենում է գումարը փոխանցել, դաժան աշխատանքի դիմաց այս մարդկանց մի 2 կոպեկ հասանելիք աշխատավարձը տրամադրել, դա սարսափելի իրողություն է։ Երբ անձը, ում վստահության քվեն են տվել, վախենում է վճարել աշխատավարձերը։ «Սանիթեքի» պաշտպանը չեմ, չեմ ուզում արդարացնել «Սանիթեքին»։ Անաչառ լինենք եւ կհասկանանք, որ «Սանիթեք» ընկերության ղեկավարները հայեր չեն, շահագրգռված չեն իրենց հայրենիքը մաքրելու համար, նրանք միջազգային ներդրողներ են։ Այստեղ պետք է բիզնեսի մասին մտածել, վտանգի զգացողություն են ունեցել իրենք։ Աշխատակիցները որեւէ մեղք չունեն, այստեղ թող իրենք իրենց խնդիրները լուծեն, որ հնարավորինս անցնցում անցնի քաղաքացիների համար։ Եթե հարկ լինի մենակով էլ կքնեմ այստեղ։ Որեւէ մեկը դաժան աշխատանքի աշխատավարձը ոչ մեկ չի ուտելու»։

Անդրադառնալով երեկվա ակցիային մասնակցած որոշ քաղաքացիների աշխատանքից ազատելու լուրերին՝ Աղեկյանն ասաց.

«Երեւանի սանմաքրման հիմնարկը, որը գործում է Երեւանի քաղաքապետարանի վերահսկողությամբ այս հիմնարկի բրիգադիր կինը եկավ այստեղ եւ «Սանիթեք» ընկերության այն աշխատակիցներին, ովքեր նաեւ աշխատում էին այդ հիմնարկում, գոռաց, վիրավորեց ու ասաց՝ այլեւս չգաք աշխատանքի։ Պարոն Մարությանն անմեղսունակ է։ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն եմ խնդրում, որ կարողանա Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկում գոնե աշխատանքային պայմաններ ստեղծի»։

Տպել
Ամենաշատ