News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան Փհենյանի միջազգային աշնանային ցուցադրության ընթացքում ներկայացրել է հատուկ իր երկրի բնակիչների համար արտադրված «Կապույտ երկինք» նորագույն սմարթֆոնը, գրում է Planet Today-ը:

«Կապույտ երկինք» պոետիկ անվանումը ստացած սմարթֆոնը թողարկվել է ցուցադրությունից մեկ շաբաթ առաջ:

Հարկ է նշել, որ նորագույն մոդելը գերազանցում է ԿԺԴՀ արտադրության նախորդ գաջետները, վերջին մոդելներից մեկը կրում է «Փհենյան 2426» անվանումը:

«Կապույտ երկինք»-ը ունի 6-դյույմանոց էկրան, 4 տեսախցիկ: Շնորհանդեսի ժամանակ բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել փորձարկելու լուսանկարների որակը: Սակայն ոչ բոլոր ցանկացողները կարող են գնել այն. սմարթֆոնն արժե 290 դոլար, ինչը հանրապետության բնակիչների համար բավականին մեծ գումար է:Օտարերկրացիները եւս չեն կարող գնել այն, քանի որ նորագույն սմարթֆոնը նախատեսված է ԿԺԴՀ տարածքում վաճառքի համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ