News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

iPad պլանշետների եւ MacBook Pro նոթբուքերի թոփային մոդելները՝ արտառոց դիսփլեյներով, կթողարկվեն 2020-ի վերջին 2021-ի սկզբին։ Դրանցում կօգտագործվի Mini-LED տեխնոլոգիան։ Այս մասին վերլուծական զեկույցում գրել է TF International Securities-ից Մին Չի Կուոն, ով հայտնի է որպես Apple-ի դեռեւս չթողարկված սարքերից տեղեկացված փորձագետ, հայտնում է MacRumors-ը։ Այս սարքերը նոր դիսփլեյներով կդառնան ավելի բարակ եւ թեթեւ, հայտնում է Vesti-ն։

Եթե ժամանակակից LED-դիսփլեյներում լուսավորման համար օգտագործվում է ամենաշատը հարյուր լուսադիոդ, ապա Mini-LED-երում դրանց թիվը կհասնի 10 000-ի, որոնցից յուրաքանչյուրի չափը կլինի 200 միկրոնից ոչ ավել։ Ակնհայտ է, որ սկզբնական տեխնոլոգիան էականորեն կբարձրացնի արտադրանքի ինքնարժեքը, այնպես որ այն կկիրառվի միայն ամենաթանկարժեք մոդելներում։

Mini-LED-երի օգտագործումը թույլ կտա ճկուն կերպով կառավարել էկրանի լուսավորությունը, դինամիկորեն մթնեցնելով անհրաժեշտ մասերը։ Սակայն, գլխավորն այն է, որ տեխնոլոգիայի ներդնումը Apple-ին թույլ կտա չգնել Samsung-ի վահանակները։

Կուոյի տվյալներով, Apple-համար Mini-LED-եր կպատրաստի LG Display-ը, իսկ մյուս բաղադրիչները կպատրաստեն Epistar-ը, Zhen Ding-ը, Radiant Opto-Electronics-ը, Nichia-ն, Avary Holding-ը եւ TSMT-ը։ Mini-LED-ով iPad-ի թողարկումը նախատեսված է 2020թ․ չորրորդ կամ 2021թ․ առաջին եռամսյակում, իսկ նույն էկրանով MacBook Pro-ն կթողարկվի մի եռամսյակ ավելի ուշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ