77 տարեկանում Արգենտինայում մահացել է Վահրամ Սիտսիօղլուն` «Deportivo Armenio» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահն ու հիմնադիրներից մեկը: Նա ծնվել էր 1934թ. մարտի 2-ին: 1959թ. ժամանել էր Արգենտինա Հայաստանից:
60-ականների վերջին նա հիմնեց ֆուբոլային ակումբը, եւ հետագա տարիներին պաշտոններ է զբաղեցրել ակումբում: Սիտսօղլուի շնորհիվ «Deportivo Armenio»-ն հաղթել է «Nacional B»-ի առաջին խաղարկությունը (1985/1986 թթ..) եւ Առաջին դիվիզիոնում մնաց երկու սեզոնի ընթացքում:
Վահրամը հանգիստ մարդ էր` բարի եւ խաղաղ, բայց երբ խոսում էր ֆուտբոլի մասին, դառնում էր կրքոտ, ինչպես ոչ ոք: