News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 1-ին Մատենադարանի շենքի դիմաց ընթանում է «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի գործունեության դեմ ակցիան, որը նախաձեռնել է «ՎԵՏՕ» շարժումը: Նախաձեռնողների նախօրեին տարածած հայտարարության մեջ ԵՏՄ երկրներում շահագրգիռ հասարակական կառույցներին եւ նրանց գործընկերներին ուղղված ակտիվ համագործակցության կոչ է պարունակվում արտասահմանյան գործակալական ցանցերի մերկացման եւ դրանց հակապետական գործունեության կանխման գործում:

Երեւանում ԵՏՄ գագաթնաժողովի օրը կանցկացվեն եվրասիական ինտեգրացիայի  կողմնակիցների եւ հակառակորդների եւս 2 ակցիաներ: 12.00-ին Կառավարության շենքի դիմաց կհավաքվեն չգրանցված Եվրոպական կուսակցության կողմնակիցները, որոնք հանդես են գալիս ընդդեմ երկրում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի անցկացման: Այս պահին ոչինչ հայտնի չէ նրանց հետագա գործողությունների, ինչպես նաեւ արեւմտամետ ՀԿ-ների մտադրությունների մասին: 13.15-ին Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ տեղի կունենա եվրասիական ինտեգրացիայի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցների հակաակցիան: Այն նախաձեռնել են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի Սոցիալական արդարության կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ