News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ թշնամական եւ միակողմանի մոտեցումներին։ Այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Երեւանում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Երախտագիտություն հայտնելով հայկական կողմին այսքան կարեւոր միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի եւ հյուրընկալության համար՝ Իրանի նախագահը նշեց, որ Խորհրդի նիստը հնարավորություն  է ընձեռում կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը, հանդես գալ միջազգային պարտավորություններին համապատասխան, խաղաղության, անվտանգության, կայունության եւ միջազգային կարգի պահպանմանը համապատասխան։

Իրանի նախագահի խոսքով՝   թշնամական գործողություններին դիմադրությունը հանգեցրել է կոշտ եւ անմարդկային պատժամիջոցների, անտեսվում են միջազգային պարտավորությունները եւ համաձայնագրերը։ «Միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ թշնամական եւ միակողմանի մոտեցմանը, ընդունի լուրջ որոշումներ եւ գործողություններ։ ԱՄՆ հարկադրման միջոցները հանգեցրել են տնտեսական ահաբեկչության՝ ուղղված հասարակ մարդկանց կյանքին»,- ընդգծեց Ռոհանին։

Խոսելով ԵՏՄ ներուժի մասին՝ նա նշեց տրանսպորտային բաղադրիչի եւ տարանցման դյուրինացման ռազմավարության կարեւորության մասին։

«Ներկայիս ծայրահեղ հանգամանքներում տարածաշրջանային կայունության պահպանումը, որը խախտվել է ԱՄՆ կործանարար գործունեության հետեւանքով, անհրաժեշտություն է։ Աղքատություն, անվտանգության բացակայություն, միգրացիա։ Վախի եւ հուսահատության այսպիսի մթնոլորտում անհրաժեշտ է բազմակողմանի տարածաշրջանային համագործակցություն»,- նշեց Ռոհանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ