News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

WhatsApp մեսենջերը սկսել է թեսթավորել անհետացող հաղորդագրությունների գործառույթը, հայտնում է The Verge-ը։ Դրա օգնությամբ օգտատերերը կարող են որոշակի ժամանակահատված տրամադրել, որի ընթացքում հավելվածն ինքնուրույն կհեռացնի ընտրված հաղորդագրությունը։

Այսպիսի հնարավորություն արդեն հայտնվել է Android-ի համար մեսենջերի 2.19.275 տարբերակում, սակայն այն դեռեւս բոլորին հասանելի չէ եւ թեսթ է անցնում, նշում է սպասարկման մասին նորությունների վրա մասնագիտացած WABetaInfo կայքը։

WABetaInfo-ի հրապարակած սքրինշոթերից հետեւում է, որ օգտատերը կարող է անհետացող հաղորդագրության համար թայմեր միացնել միայն խմբային չաթերում։ Հաղորդագրության հեռացումը կարելի է պլանավորել ուղարկելուց հինգ վայրկյան կամ մեկ ժամ հետո։

WABetaInfo-ն չի հստակեցնում, թե երբ գործառույթը բոլորին հասանելի կլինի, քանի որ ընկերությունները նոր են մեկնարկել դրա թեսթավորումը։ Telegram-ում այդ գործառույթը գաղտնի չաթերում հասանելի է 2013-ից, սովորական չաթերում՝ 2017-ից։ Մարտից Telegram-ը օգտատերերին թույլ է տալիս հեռացնել ողջ անձնական նամակագրությունը ինչպես իրենց, այնպես էլ զրուցակիցների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ