News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

MasterCard-ը, Visa-ն եւ ֆինանսական այլ գործընկերներ հրաժարվում են մասնակցել Facebook սոցցանցին պատկանող Libra կրիպտոարժույթի ստեղծմանը: Պատճառը ԱՄՆ եւ եվրոպական երկրների իշխանությունների կողմից քննադատությունն է, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ Libra Association կոալիցիայում ներառված մի քանի ֆինանսական կազմակերպություններ մտադիր են հրաժարվել ծրագրի աջակցումից, քանի որ չեն ցանկանում իրենց հանդեպ գրավել կարգավորիչների ուշադրությունը:

Կրիպտոարժույթի նախագիծը քննադատության է արժանացել G7-ի երկրների եւ ամերիկացի ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրների կողմից: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն առաջարկել է սեփական թվային արժույթը ստեղծել՝ Եվրոպայում Libra-ի թողարկման անհրաժեշտության մասին քննարկումների ֆոնին:

Libra-ն կրիպտոարժույթ է, որը Facebook սոցցանցը մտադիր է թողարկել 2020-ի առաջին կեսին: Թվային դրամապանակը կներդրվի Facebook Messenger-ում եւ WhatsApp-ում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ