News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ վարչական դատարանը ամբողջությամբ մերժել է ՊՆ-ի եւ երրորդ կողմ հանդես եկող Ֆինանսների նախարարության բողոքները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը՝ անդրադառնալով իրեն հասանելիք ամենամյա արձակուրդների գումարների տրամադրման շուրջ դատական վեճին։

Նրա խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը սահմանել է 277 օր փոխհատուցման ենթակա ամենամյա արձակուրդների քանակ, իսկ վերաքննիչում այն ավելացվել է եւս 11.6 օրով։

«Ընդհանուր թիվն արդեն դարձել է 288.6 օր, բացի այդ հասանելիք հաշվարկվող 0.15% տուժանքի առումով էլ է բավարարել, սակայն օրենքով տուժանքի չափը չի կարող գերազանցել մայր գումարի չափը։ Այն գումարը, որ տրամադրվելու է 288 օրվա համար, նույնքան գումար էլ վճարվելու է, որպես տույժ եւ տուգանք»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մյուս շաբաթ արդեն գումարը կարող է ստանալ, եւ որ դրան մի բան կարող է խանգարել. «Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս պարոն Տոնոյանի, լավագույն դեպքում կարող են վերջին վատությունն անել եւ բողոքարկել Վճռաբեկ դատարան, դա իրենց խնդիրն ու իրավունքն է, դա ոչ մի բան չի փոխելու, պարզապես մի փոքր ժամանակի երկարաձգում կլինի գումարը ստանալու տեսանկյունից. ոչինչ մեկ ամիս էլ կհամբերենք»։

Խաչատրյանը նաեւ նշեց, որ լինելով նախկին զինվորական՝ չէր ցանկանա, որ այս ձեւով իրեն հասանելիք գումարը ստանար․ «Կյանքիս գրեթե մեծ մասն անցկացրել եմ զինվորականի կյանքով եւ ինձ համար ցավալի է նմանատիպ զարգացումն ինձ համար հարազատ կառույցում»։

Հիշեցնենք, որ նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը արդեն մի քանի ամիս է՝ ինչ հացադուլ էր սկսել Կառավարության շենքի առջեւ եւ պարբերաբար պաշտոնյաների հորդորով դադարեցրել էր, ապա լուծում չլինելու պատճառով կրկին վերսկսել։ Նա Պաշտպանության նախարարությունից պահանջում էր իրեն հասանելիք արձակուրդայինի եւ զորացրման գումարները։

Տպել
Ամենաշատ