News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ին տրամադրված հարկային արտոնության մեջ (ԱԱՀ հարկը 3 տարով հետաձգելու մասին) փոփոխություն կատարել եւ եւս մեկ տարով երկարաձգել արտոնության ժամկետը (մինչեւ 2021 թվականի օգոստոսի 20-ը):

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ ժամկետի երկարաձգումը պայմանավոված է հավելվածով հաստատված ցանկում նոր հումաքտեսակների ավելացմամբ, որոնք նախատեսվում է  ներմուծվել երկու տարվա ընթացքում:

Նախարարը նշեց, որ կազմակերպությունը գործում է 2002 թվականից, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ Արագածոտնի մարզում: «Անցյալ որոշմամբ եղել է 286,5 մլն դրամ ընդհանոըւր արժեքով ապրանքներ ներկրելու համար ավելացված արժեքի հարկի հետաձգում 3 տարի ժամկետով: Այս լրացմամբ առաջարկվում է եւս 300 մլն դրամ արժեքով ապրանքների ներմուծման համար ԱԱՀ հետաձգել: Կազմակերպությունը նշել է, որ կստեղծի 14 նոր աշխատատեղ»,-ասաց Տիգրան Խաչատրյան՝ հավելելով, որ ներդրումների ծավալն ավելի քան 2 անգամ աճում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ