News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վառելիքի մանրածախ շուկայում խնդիրները տեսանելի են անզեն աչքով, շատ ավտոլցակայաններ չեն պահպանում օրենքի նորմերը: Այս մասին հոկտեմբերի 3-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ իր կառույցը զբաղվում է միայն տնտեսական մրցակցության հարցերով:

Նա նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվում արդեն 3 ամիս, եւ հանձնաժողովի գործունեության նպատակն այն է, որպեսզի տնտեսական պրոցեսներն ընթանան առանց ցնցումների:

«Մենք չենք կարող ներխուժել շուկա, այլ միայն կարող ենք ուղղորդել ընկերություններին եւ բացառել անբարեխիղճ մրցակցությունը»,- նկատեց Գեւորգյանը: 

Նա հավելեց, որ բենզինի գները կախված են միջազգային գներից, իսկ Հայաստանի համար՝ Ռուսաստանի գներից, ինչպես նաեւ տրանսպորտային ծախսերից:

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրով Ռուսաստանը մատակարարում է 150 հազար տոննա բենզին հարկերից ազատված գներով: Այդ ծավալը բաշխվում է հայկական 3 հիմնական ներմուծողների միջեւ: Շուկայում օրինակ Իրանից կամ այլ երկրներից վառելիքի հայտնվելու դեպքում կզգացվի նաեւ գնային տարբերությունը»,- ընդգծեց Գեւորգյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող տվյալներ հրապարակել այն մասին, թե կան արդյոք արհեստական խոչընդոտներ Վրաստանի տարածքում Հայաստան վառելիքի ներմուծելիս: 

Անդրադառնալով շաքարի ներմուծմանը՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ կարեւոր է ոչ այն, թե որքան շաքար են ներմուծում փոքր ընկերությունները, այլ այն, թե ինչպիսին է նրանց բաժինը շուկայում։ «Փոխվել է փոքր ընկերությունների կողմից ներկրվող շաքարի բաժնի տոկոսային հարաբերակցությունը։ Դա հանգեցրել է այն բանին, որ «Ալեքս-Գրիգ» ընկերության բաժինը շուկայում նվազել է 20 տոկոսով»,- հավաստիացրել է նա։

Անդրադառնալով ալկոհոլի շուկայում տիրող իրավիճակին՝ պաշտոնյան ասել է, որ ՏՄՊՊՀ-ն հետազոտություններ է կատարում, եւ խախտումներ այդ ոլորտում կան, օրինակ, երբ բրենդային ընկերության շշում վաճառում են այլ ապրանք, եւ դա վերաբերում է ինչպես հայկական կոնյակին, այնպես էլ ներկրվող այլ ալկոհոլային խմիչքների։

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ իրականացվում են հետազոտություններ նաեւ տեխնիկայի շուկայում։ «Հայտնի է, որ բջջային օպերատորները եւ որոշ ընկերություններ վաճառում են մի քանի ապրանք, եւ դրանց մի մասը նրանց համար զրոյական եկամտաբերություն ունի։ Օրինակ, բջջային օպերատորը կարող է վաճառել հեռախոս եւ ինտերնետ, բայց ընկերության համար դրանցից մեկի եկամուտը կարող է լինել զրոյական։ Այս խնդիրը կա ամբողջ աշխարհում»,- եզրափակել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ